Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Գրանցվել է մահվան 1 նոր դեպք:

Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 149 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 11 մարդ (ապրիլի 9-ի դրությամբ բուժվածների թիվը 138 էր), փաստացի բուժվողներինը՝ 777, բացասական թեստերը՝ 4902, մահվան ելքերը՝ 11:

Հետևեք մեզ նաև Telegram-ում