ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ

ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը Բելառուսում՝ Բատիր Բերդիկլիչևը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ներդնել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է Tut.by-ն:

Ըստ նրա, իշխանությունները պետք է հետագա միջոցներ ձեռնարկեն մինչև համաճարակի պիկը, ներառյալ՝ ուսումնական հաստատությունների հեռավար ուսուցման տեղափոխումը, զանգվածային միջոցառումների արգելումը և Բելառուսի տարածքում համընդհանուր կարանտինի ներդրումը:

«Եթե նայեք այն երկրների փորձին, որոնք անցել են այս ճանապարհով, 4-6 շաբաթից դեպքերի նվազման աճ է նկատվում: Եվ արդեն 8-րդ շաբաթվա ընթացքում նրանք մոտենում են պիկին: Բելառուսի համար սա հաջորդ քայլն է»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում