Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ)

Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գյուղացիներին 0 տոկոսով վարկ են տալու, որ կարողանան իրենց աշխատանքները կատարեն, բայց միչև այսօր նման բան չկա, իսկ գարնանային գյուղատնտեսական աշխատանքները պետք է հիմա սկսել, որ բերք ստանանք:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի գյուղատնտեսներ՝ Վահրամ Ղազարյանը և Հայկ Ղազարյանը, ովքեր հարկից համայնքի վարձակալած դաշտերում սկել էին վարուցանքի աշխատանքները: Նրանց դիտարկմամբ՝ աջակցությունն արդյունավետ կլինի, եթե այն ճիշտ ժամանակին և ճիշտ հասցեատերերին տրվի: Գյուղացիներն ընդգծեցին, որ իրենք արդեն ունեն կուտակված վարկեր, բայց եթե նոր վարակային միջոցներ չվերցնեն, ապա չեն կարող արատադրանք ստանալ ու աշխատողներին վճարել:

«Բանկերից մշտական օգտվել եմ, վարկերն էլ պարտաճանաչ մարել, գնացի բանկ, ասացին՝ պետությունից համապատսախան կարգավորում չեն ստացել, դեռ փող չկա»,-մանրամասնեց Վահրամ Ղազարյանը:

Գյուղատնտեսնի խոսքով՝ աջակցության համար պետք է համալիր լուծումներ տրվեն:

«Գյուղացուն պետք է իրացման հարցերում օգնեն, շատ ենք արտադրում, կեսը թափում ենք: Կամ, ոնց է ստցավում, որ ամոբողջ աշխարհում դիզվառելիի գինն իջնում է, իսկ այստեղ՝ չէ, բենզինն իջել է, սալյարկան՝ ոչ»,- ասաց Վահրամ Ղազարյանը:

Հայկ Ղազարյանն էլ մանրամասնեց, որ դաշտերում օգտագործում են ոռոգման կաթիլյան համակարգը:

«Սա էլ արդեն երկրորդ տարին է, որ այդ համակարգով ենք փորձում, անցած տարի էլ խոսք էին տվել, որ համակարգի օգտագործման դեպքում կտրվեն արտոնություններ, բայց ոչ մի բան էլ չտվեցին: Հողի վրա այսպիսի համակարգ ներդնելը միլիոնների հետ է կապված»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում