AM | RU
USD
EUR
RUB

Ահազանգ պետական մարմիններին. Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.amԽաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, ովքեր արդեն շուրջ 7 ամիս է գտնվում են կալանքի տակ: Սակայն պարզվում է, որ այս անօրինականությունները չեն սահմանափակվում բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ»:

Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա: Չնայած որ նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձը՝ ծանոթանալով վերագրվող արարքների ձևակերումներին, անմիջապես կփաստի, որ դրանք զուրկ են իրավական և փաստական հիմքից, սակայն այս պահին դեռևս չանդրադառնալով դրանց անհիմն լինելու հավաստող հիմնավորումներին, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ վերը նշված բոլոր անձանց՝ հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգով քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու «Գալաքսի» ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների և նրանց շուրջ 3000 աշխատակիցների համար:

Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակ սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Այսինքն, եթե մեղսագրվում է որոշակի գումարի չափով վնաս պատճառած արարք, ապա գույքի վրա կալանք կարող է դրվել բացառապես այդ կոնկրետ գումարի չափով և դրանից ոչ մի լումա ավել: Սույն դեպքում, անտեսելով այս օրենսդրական պահանջը, քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին վերագրվող ենթադրյալ նյութական վնասը բազմապատիկ անգամ գերազանցող գույքի վրա:

Վստահ ենք, որ նման պրոֆեսիոնալ կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը և այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունը, լավագույնս տիրապետում են այս հասարակ իրավական նորմին։

Ավելին, օրենքով նաև մեկ այլ պահանջ է սահմանված, որի համաձայն գույքի սեփականատերն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին իր որ գույքի վրա կալանք դրվի, որը բավարար է և համապատասխանում է ենթադրյալ պատճառված վնասի չափին: Բնականաբար, գույքի սեփականատիրոջ այդ իրավունքի իրացումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, սակայն այս հասարակ նորմը ևս չի պահպանվել:

Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կորոնովիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող սահմանափակումների պատճառով, առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված «Գալաքսի» ընկերությունների խմբի բնականոն բիզնես գործունեությունը չխաթարելու, մոտ 3000 աշխատակիցների հնարավոր գործազրկունությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բազմիցս խնդրել և դիմել է, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ մնա բիզնեսի հետ կապված անօրիանական գործողություններից:

Խաչատրյանների փաստաբանական թիմը ՀՀ իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական գործի քննությունն իրականացնել օրինականության շրջանակներում, զերծ մնալ ոչ իրավաչափ նպատակներ հետապնդող և, հատկապես, տնտեսական գործունեությունը վնասող անօրինական գործողություններից:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցվում է Հայաստանի Հանրապետությունը:

Լրահոս
Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan