Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների հարցով խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անցկացրել է խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում