Կորոնավիրուսի համավարակը կարող է վտանգել սննդի մատակարարման համաշխարհային շղթան. ՄԱԿ

Կորոնավիրուսի համավարակը կարող է վտանգել սննդի մատակարարման համաշխարհային շղթան. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Նոր տեսակի կորնավիրուսով պայմանավորված համաշխարհային մակարդակով բիզնեսի գործունեության դադարն ու բազմաթիվ երկրներում սահմանված մեկուսացումը կարող են հանգեցնել մատակարարումների շղթայի խափանման և սննդի անապահովության մակարդակի աճի: CNN-ի փոխանցմամբ՝ նման մտավախություն են հայտնել ՄԱԿ-ից:

«Սուպերմարկետների դարակները դեռևս լի են ապրանքներով, սակայն երկարատև համավարակի ճգնաժամը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել մատակարարման համալիր շղթայի համար, որը ներառում է գյուղատնտեսներին, ֆերմերներին, վերամշակող գործարանները, առաքման ծառայությունները, մանրավաճառներին և շատ ուրիշների»,– ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում:

Նշվում է, որ խնդիրը ներկա պահին դեռևս սսնդի պակասը չէ, այլ աշխարհում կիրառվող միջոցները համավարակի դեմ պայքարի համար:

Սահմանների փակումը, տեղաշարժման սահմանափակումները և ավիացիոն և բեռնափոխադրման ոլորտում տեղի ունեցող խափանումները բարդացրել են սննդի արդյունաբերությունը և ապրանքների միջազգային փոխադրումը՝ վտանգի առաջ կանգնեցնելով այն երկրներին, որոնք սննդի քիչ աղբյուրներ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում