Ռուսաստանում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել

Ռուսաստանում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Վորոնեժում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները, փոխանցում է Ռուսարմինֆոն:

ՀՀ քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ է մեկնել մարտի 24-ին, նրա մոտ ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին, սակայն նա չի դիմել բժիշկներին: Միայն ապրիլի 6-ին 63-ամյա տղամարդը ստիպված շտապօգնություն է զանգահարել: Նրա վիճակն արդեն ծանր է եղել: Բուժաշխատողները քաղաքացու մոտ կորոնավիրուս են կասկածել ու հոսպիտալացրել:

Ավելի ուշ պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, ապրիլի 8-ին նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում