Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2558 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2558 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Tert.amՌուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 2558-ով, նոր դեպքեր են գրանցվել երկրի 62 շրջաններում, մահացել է 18, առողջացել` 179 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18 328-ի, առողջացել է շուրջ 1500 մարդ, մահացել է 148-ը: Ռուսաստանում ընդհանուր առմամբ անցկացվել է ավելի քան 1,3 միլիոն թեստ:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 1355, Մոսկվայի մարզում գրանցվել է 495 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 121: Մայրաքաղաքում վարակվածների մեծ մասը մինչև 45 տարեկան անձինք են:

Վերջին օրվա ընթացքում 10 մարդ մահացել է Մոսկվայում, 3-ը` Նիժնի Նովգորոդի մարզում, երկուսը` Չեչնիայում, մեկական` Մոսկվայի և Մուրմանսկի շրջաններում և Հյուսիսային Օսիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում