ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 71500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 71500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

«Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ախտահանման միջոցառումները իրականացվել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով, գյուղական բնակավայրերում՝ շրջանային բուժմիավորումների գործադիր տնօրենների ու շրջանային բաժինների պետերի վերահսկողությամբ:

Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,

ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:
Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:

Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով»,- նշված է շտաբի հայտարարությունում::

Հետևեք մեզ նաև Telegram-ում