Արցախում այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախում այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. Գրիգորի Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ,  Aysor.amԱրցախում այս պահի դրությամբ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։

«Ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի ու սահմանափակված է: Մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետև թե վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե, ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ ավելի խնդրահարույց է, բայց մենք շարունակում ենք աշխատել», – ասաց նա։

Հարցին՝ չափազանց ռիսկային չէ՞ր այս պայմաններում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը՝ հաշվի առնելով, որ առաջին վարակակիրը ընտրություններին մասնակցել էր, որից հետո ամբողջ համայնքը մեկուսացվել է, Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանեց.

«Այո, առաջին վարակակիրը մասնակցել է ընտրություններին, բայց, մեր տեղեկությունների համաձայն, այդ անձը եղել է դիմակով և ձեռնոցով: Այս պահի դրությամբ մենք Միրիկ համայնքում միայն մեկ այլ դեպք ունեցանք, որն էլ այդ անձի ընտանիքի անդամ է», – ընդգծեց Արցախի պետնախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում