Ժամը 11։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող կամ ընտրողների 15․2 %-ը

Ժամը 11։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող կամ ընտրողների 15․2 %-ը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15 771 ընտրող կամ ընտրողների 15,2 տոկոսը։

Ստորև ներկայացված է Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի.

Ստեփանակերտ – 39 003 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4324 քաղաքացի կամ ընտրողների 11․1 %-ը

Ասկերանի շրջան – 11 925 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2313 քաղաքացի կամ ընտրողների 19․4 %-ը

Հադրութի շրջան – 8521 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1811 քաղաքացի կամ ընտրողների 21․3 %-ը

Մարտակերտի շրջան – 13 026 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2312 քաղաքացի կամ ընտրողների 17․7 %-ը

Մարտունու շրջան – 17 228 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3066 քաղաքացի կամ ընտրողների 17․8 %-ը

Շահումյանի շրջան – 2100 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 340 քաղաքացի կամ ընտրողների 16․2 %-ը

Շուշիի շրջան – 3906 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 547 քաղաքացի կամ ընտրողների 14 %-ը

Քաշաթաղի շրջան – 7096 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1008 քաղաքացի կամ ընտրողների 14․2 %-ը

Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 50 քաղաքացի կամ ընտրողների 6 %-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում