Արցախի պարետի որոշումը անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ

Արցախի պարետի որոշումը անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը որոշում է ստորագրել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման համաձայն, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների տարածվում են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոչողոտ, Հաթերք և Շահումայնի շրջանի Քարվաճառ համայնքների վարչական տարածքների վրա։

Հիշեցենք, որ Արցախում կա կորոնավիրուսով վարակման 6 հաստատված դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում