Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը

Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները մեկնարկել էին առավոտյան ժամը 08.00-ին:

Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):

Ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38 839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):

Հետևեք մեզ նաև Telegram-ում