Ժամը 20։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.9 %-ը

Ժամը 20։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է  ընտրողների 44.9 %-ը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

Ստորև ներկայացված է Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի.

Ստեփանակերտ –39023 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 12723 քաղաքացի կամ ընտրողների 32.6 %-ը

Ասկերանի շրջան –12104 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 6712 քաղաքացի կամ ընտրողների 55.5 %-ը

Հադրութի շրջան – 8791 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 5021 քաղաքացի կամ ընտրողների 57.1 %-ը

Մարտակերտի շրջան –13409 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 6825 քաղաքացի կամ ընտրողների 50.9 %-ը

Մարտունու շրջան –17426 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 8869 քաղաքացի կամ ընտրողների 50.9 %-ը

Շահումյանի շրջան –2100 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 1157 քաղաքացի կամ ընտրողների 55.1 %-ը

Շուշիի շրջան –3962 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 1844 քաղաքացի կամ ընտրողների 46.5 %-ը

Քաշաթաղի շրջան –7096 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 3708 քաղաքացի կամ ընտրողների 52.3 %-ը

Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը) քվեարկությանը մասնակցել է 191 քաղաքացի կամ ընտրողների 23 %-ը

Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում