ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը, մահացածներինը՝ 25 000-ը. Worldometers

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը, մահացածներինը՝ 25 000-ը. Worldometers

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Tert.amՄիացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 603 488-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Ըստ կայքի տվյալների՝ երկրի ողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 25 194 մարդ: Ինչպես երևում է, մեկ օրում վարակման ավելի քան 16 000 նոր դեպք է արձանագրվել, մահվան՝ 1554 նոր դեպք: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 540 163 մարդ:

Ամենից շատ տուժած նահանգը Նյու Յորքն է, որտեղ մահացության ցուցանիշը հասել է 10 834-ի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահացության դեպքեր են արձանագրվել բոլոր 50 նահանգներում:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը մոտեցել են 2 մլն-ի, իսկ մահացության ցուցանիշը գերազանցել է 125 000-ը: Վիրուսը տարածվել է ավելի քան 210 երկրներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում