Իրաքի հյուսիսում ականի պայթյունից թուրք զինվոր է սպանվել
16/04/2020 16:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Ermenihaber: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ականի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած պայթյունից թուրքական զինուժի 1 զինվոր է սպանվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ականը մինչ այդ տեղադրված է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում