Իրաքի հյուսիսում ականի պայթյունից թուրք զինվոր է սպանվել

Իրաքի հյուսիսում ականի պայթյունից թուրք զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ErmenihaberԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ականի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած պայթյունից թուրքական զինուժի 1 զինվոր է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ականը մինչ այդ տեղադրված է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների կողմից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում