Իրանի ԱԳՆ-ն հերքել է. Բեռնատարները ԼՂ տարածքով չեն անցել

Իրանի ԱԳՆ-ն հերքել է. Բեռնատարները ԼՂ տարածքով չեն անցել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյիդ Աբբաս Արագչին ասել է՝ իր երկիրը դեմ է որևէ գործողության, որը կարող է պրովոկացիա առաջացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունում։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, այդ մասին իրանցի պաշտոնյան ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Իրանցի պաշտոնյան հերքել է և բացարձակ սուտ որակել իրանական բեռնատար մեքենաների տարանցումը Լեռնային Ղարաբաղով։

«Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Իրանի Իսլամական հանրապետությունը սկզբունքորեն դեմ է ցանկացած քայլի, որը կարող է բախումներ առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի երկու հարևան երկրների միջև»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում