Իսրայելում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 13 107-ի

Իսրայելում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 13 107-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԻսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 107-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 250 նոր դեպք, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:

Անցած օրվա ընթացքում 10 մարդ մահացել է, ընդհանուր առմամբ վարակի զոհ է դարձել 158 մարդ:

Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նվազել է մինչև 167, թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի 118 մարդ:

3247 պացիենտ ապաքինվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում