Հայաստան վերադառնալ ցանկացող 40-50 հայ է գիշերում «Դոմոդեդովո»-ում

Հայաստան վերադառնալ ցանկացող 40-50 հայ է գիշերում «Դոմոդեդովո»-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե մարդիկ հրաժարվել են տրամադրվող սննդից, արդյոք դա համապատասխանում է իրականությանը՝ նա նշեց, որ երեկ են հրաժարվել դեսպանատան ուղարկած սննդից, այնուհետև համոզել են, որ ընդունեն, այսօր դեսպանատանն ասել են, որ սնունդ չուղարկեն: Նրա խոսքով՝ պատճառն իրենց մասին արվող վատ մեկնաբանություններն են:

«Երեկ չէ առաջին օրն ամեն ինչ տարել էինք, ես դեղորայք էի տարել, ընկերս՝ դիմակներ, ալկոգել, Հայ Դատի գրասենյակն էլ՝ 70 բաժին տաք սնունդ, ամեն ինչ նորմալ էր, ընդունել են, երեկվա սնունդը դեսպանությունից չէին ընդունել, այնուհետև համոզելուց հետո ընդունել էին, այսօր ասել են՝ չուղարկեք»,- ասաց նա:

Իսկ թե պատճառը որն է՝ հրաժարվելու օգնությունից, Տոնոյանն ասաց. «Ինչ-որ տեղ քոմենթներում տեսել են, որ ինչ-որ մարդիկ վատ բաներ են գրում իրենց մասին, հրաժարվել են։ Բայց դեսպանությունը, մենք նման բան, իհարկե, չենք ասել: Դեսպանատունն իրենց առաջին օրվանից առաջարկում է տեղավորել հյուրանոցում, չեն ցանկանում, ասում են՝ կմնանք օդանավակայանում, որ հենց տոմս լինի, առաջինը մեզ տոմս հասնի, եթե տանեք հյուրանոց, հնարավոր է՝ մեզ տոմս չհասնի: Սա է պատճառը: Մարդիկ այս պայմաններից լարվում են, նյարդայնանում են, իհարկե, նրանցից ինչ-որ մեկը կարող է սխալ բաներ էլ խոսել, բլոգերները, լրագրողները սկսում են ինչ-որ ուրիշ ձևով ներկայացնել, ու այնպես է ստացվում, թե այնտեղ վատ մարդիկ են հավաքվել, բայց դա այդպես չէ»,– ասաց նա:

Տոնոյանը նշեց, որ դեսպանատունն առաջին օրվանից էլ ամեն օր մարդ է ուղարկում, նրանց հետ շփվում են, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս, այդ մարդիկ որոշել են մնալ օդանավակայանում: «Այնպես չէ, որ իրենք առանց փող են այնտեղ նստած, իրենց հարցերը լավ էլ լուծում են»,- ասաց նա:

Տոնոյանը հավելեց, որ դեռ չի հաջողվել թռիչք կազմակերպել:

Նշենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանն ավելի վաղ հրապարակել էր նրանց ցուցակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում