Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է

Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ի կատարումն հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության Պարետի 2020 թվականի ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջների՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հանրային ծառայությունների մատուցումը կազմակերպելու է հետևյալ կերպ.

– Անձնագրային և վիզաների վարչությունը ծառայություն կմատուցի ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Ժամը14:00-18:00-ն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կամ լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար զանգահարել՝ 047-94-33-61 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին։

– Ճանապարհային ոստիկանությունը ծառայություն կմատուցի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում:

– Դադարեցվում է վարորդական իրավունքի վկայականների տրման համար տեսական և գործնական քննությունների ընդունումը, տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների կատարումը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող այլ հանրային ծառայությունները (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-02-17 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)։

– Հասարակական կարգի ապահովման բաժինը դադարեցնում է ծառայությունների մատուցումը՝ զենքի շրջանառության թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման գործընթացը (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-47-08 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում