Մոսկվայում ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը

Մոսկվայում ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՄոսկվայում կորոնավիրուսի պատճառով ներդրված ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակումներն այս փուլում կանխել են հիվանդացության պայթյունավտանգ աճը․ «Սա առաջին, համեստ, բայց շատ կարևոր հաղթանակն է, բայց պայքարը չի ավարտվել. համավարակը չի նահանջել»,-հայտարարել է նա։

Նշվում է, որ մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում