Երկրաշարժ՝ Տոկիոյում
18/04/2020 17:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օգասավարա կղզուց արևմուտք, որը գտնվում է Տոկիոյից 200 կմ հարավ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, երկրաշարժի էպիկենտրոնը 490 կմ խորության վրա է եղել:
Նշվում է, որ ցունամիի վտանգի մասին ոչ մի նախազգուշացում չի եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում