Արցախում 28 քաղաքացու թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

Արցախում 28 քաղաքացու թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել»,- հայտնում են շտաբից:

Այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք․ 2 մարդ բուժվել է: Կոչ է արվում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում