Պեսկովը հայտնել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Զատիկը

Պեսկովը հայտնել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Զատիկը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ներկա չի գտնվի Զատկին նվիրված պատարագին, այլ կայցելի իր նստավայրի տարածքում գտնվող մատուռը և մոմ կվառի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը եկեղեցի չի գնա և կմնա տանը: Ինչպես գիտեք, նա այժմ ապրում և աշխատում է Նովո-Օգարևոյի պետական նստավայրում: Երեկոյան նա մոմ կվառի փոքր մատուռում, որը գտնվում է նստավայրի տարածքում»,– ասել է Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ Զատկի տոնի առթիվ նախագահը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորանքներ են փոխանակել:

Նշվում է, որ 2000 թվականից ի վեր Պուտինն առաջին անգամ բաց կթողնի Զատկի պատարագը: Սուրբ Հարության տոնը ռուսական ուղղափառ եկեղեցին տոնում է ապրիլի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում