Պուտինը հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին

Պուտինը հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է, և ոչ միայն Մոսկվայում, սակայն իշխանություններն այնպես էին պատրաստվել, որ գործընթացը հնարավոր է եղել դանդաղեցնել։ Այս մասին գրում է Ria-ն։

«Դուք գիտեք, որ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, համաճարակի տարածումը, ցավոք, շարունակվում է, աճում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը, և ոչ միայն Մոսկվայում, որը առաջինը բախվեց սպառնալիքին, բայց մենք՝ ձեզ հետ միասին հասկացանք, մենք գիտեինք և մենք պատրաստվում էինք դրան: Մենք գիտեինք, որ համաճարակը կսկսի թափանցել այլ շրջաններ», – ասել է Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնությունում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ, ցավոք, դա նույնպես պատահեց, սակայն կանխարգելիչ միջոցների շնորհիվ հնարավոր է եղել տարածումը դանդաղեցնել։

Նշենք, որ նախօրեին ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի նոր 4268 դեպք, որը 1792-ով պակաս է մեկ օր առաջվա տվյալներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում