Ուրուգվայի նախագահը ոգեկոչել է Ցեղասպանության 105-րդ տարելիցը
24/04/2020 23:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այսօր հիշատակության և ոգեկոչման օր է բոլոր հայերի և ողջ մարդկության համար: Ամուր գրկում եմ մեր երկրի ողջ հայ համայնքին, որն այնքան բան է արել արդարության հասնելու համար»,- գրել է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի նախագահը:
Իր աջակցության խոսքն է հայտնել նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը՝ շեշտելով, որ «այսօր արդարության պահանջն արդիական է մնում»: «Այս տարի լրանում է նաև 55 տարին այն օրվանից, երբ Ուրուգվայը պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը»,- ասել է Արխիմոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում