AM | RU
USD
EUR
RUB

Այսօրվանից որոշ սահմանափակումներ վերացվում են Վրաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԱյսօրվանից Վրաստանում թույլատրվելու է երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաների միջոցներով, նաև կգործեն տաքսիները: Կրկին թույլատրվում են առցանց գնումները: Կգործեն ցանկացած արտադրանքի և բաց տիպի ագրարային շուկաները։ Այս մասին, ինչպես գրել է վրացական Առաջին Ալիքը, հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:

Վարչապետի խոսնակը բացատրել է, որ այդ սահմանափակումները կվերացվեն ամբողջ երկրում, բացառությամբ այն մարզերի և վարչական ստորաբաժանումների, որտեղ գործում են խիստ կարանտինի սահմանափակումներ:

«Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ այս ամենը վերաբերում է այն ընկերություններին և հաստատություններին, որոնք համապատասխանում են Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոններին», – ասել է Իրակլի Չիքովանին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնի է, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արտակարգ դրության պայմաններում արգելվում է մուտք գործել Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութայիսի և լքել այդ քաղաքները:

Այնուամենայնիվ, ապրիլի 27-ին և 28-ին, որպես բացառություն, թույլատրվում է մուտք գործել այս խոշոր քաղաքներ և լքել այդ քաղաքները գրանցման վայր վերադառնալու նպատակով:

Միևնույն ժամանակ, Իրակլի Չիքովանին նշել է, որ համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա վերացված սահմանափակումները կարող են կրկին սահմանվել, ինչպես նաև հնարավոր է վերանայվի յուրաքանչյուր հաջորդ փուլի ժամկետը:

«Արտակարգ դրության պայմաններում կիրառված բոլոր մյուս սահմանափակումները մնում են ուժի մեջ: Դրանց թվում, կրկին գործում է պարետային ժամը՝ 21: 00-ից մինչ 06: 00-ն: Նաև մենք կցանկանայինք նշել, որ համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա հնարավոր է վերացված սահմանափակումները կրկնվեն, ինչպես նաև հնարավոր է վերանայվեն յուրաքանչյուր հաջորդ փուլի ժամկետները», – ասել է Իրակլի Չիքովանին:

Լրահոս
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan