Իրանցի գեներալ․ Թրամփը ծրագրել էր հրթիռակոծել այաթոլլահ Խամենեիի կեցավայրը

Իրանցի գեներալ․ Թրամփը ծրագրել էր հրթիռակոծել այաթոլլահ Խամենեիի կեցավայրը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Միացյալ Նահանգների իշխանությունները հունվարին մտադրվել էին հրթիռակոծել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կեցավայրը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի պետական հեռուստատեսության եթերում: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Radio Farda-ի հաղորդմամբ՝ իրանցի գեներալը նշել է, որ հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր թիրախավորել ևս 52 իրանական օբյեկտ, այդ թվում` Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը պատկանող ու իրանական մշակույթին վերաբերող օբյեկտներ:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի հավաստմամբ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից հիշատակվող մշակութային օբյեկտներից մեկն էլ հոգևոր առաջնորդի կեցավայրն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում