Նիկոլ Փաշինյանի խոստումն իրականություն չի դարձե՞լ․ Փոխնախարարը՝ ուսման վարձերը զեղչելու վերաբերյալ որոշման մասին

Նիկոլ Փաշինյանի խոստումն իրականություն չի դարձե՞լ․ Փոխնախարարը՝ ուսման վարձերը զեղչելու վերաբերյալ որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՈւսանողներին կառավարության աջակցությունն ունի երկու մաս: Մեկը վերաբերում է ուղղակի զեղչերին, մյուսը՝ այլ գործիքի՝ ուսանողական վարկի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Analitik.am-ի հարցին՝ արդյո՞ք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի խոստումն իրականություն չի դարձել, եթե հեռակա բաժնում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս մնան բուհերից բացառապես ուսման վարձի պատճառով:

Նշենք, որ ուսման վարձերը զեղչելու մասին կառավարության որոշումը չի վերաբերում հեռակա բաժնում սովորող ուսանողներին:

Փոխնախարարի խոսքերով, ուսանողներին հիմա հնարավորություն է տրվում մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտն առանց որևէ վճարման ունենալ անհրաժեշտ գումարը վարձի վճարման համար. «Այս գործիքից կարող են օգտվել թե հեռակայում սովորող ուսանողները, թե հավատարմագրված ոչ պետական բուհերի ուսանողները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում