Ինչ իրավիճակ է Նորատուսում և Գավառում, որտեղ երեկ զինված միջադեպեր էին գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչ իրավիճակ է Նորատուսում և Գավառում, որտեղ երեկ զինված միջադեպեր էին գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Tert.amTert.am-ի նկարահանող խումբն այս պահին Գեղարքունիքի մարզում է։ Նրանք եղել են Գավառի հիվանդանոցում, որտեղ երեկ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ Tert.am֊ի տեղեկությունների` Գավառում երեկ կրակոցներ են հնչել, մահացել է 2 մարդ։ Հնչած կրակոցներից հետո սպանված Նորատուսցի Արջ մականունով հայտնի անձի եղբայրը հարձակում է կատարել հիվանդանոցի վրա։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։

Նշենք նաև, որ մեր նկարահանող խումբն այցելել է նաև Նորատուս համայնք՝ խոսելու բնակիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում