Կոնստանտին Տեր-Նակալյան. Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա

Կոնստանտին Տեր-Նակալյան. Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, ոևրտեղ երևում է, որ նրա դեմքին արյան հետքեր կան։

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-գրել է նա։

Panorama.am-ի հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանը հաստատեց գրածը, ասաց՝ քիչ առաջ է խոսել Դանիելյանի հետ, շատ մանրամասների չի տիրապետում։

«Քիչ առաջ է եղել։ Փողոցում Ալենը մոտեցել է, բարևել է Արթուրին, բարևին պատասխանել է, խփել է Արթուրին»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում