Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան

Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին ձերբակալել են՝ թույլ չտալով ստանալ առաջին բուժօգնություն:

«Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն: Մեր վերջին կապը նրա հետ եղել է այն, որ նա հասել է Առաջին հիվանդանոց: Փաստորեն նրան ձերբակալել են հիվանդանոց մտնելիս: Հիմա նա գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում, որտեղ էլ մենք գնում ենք»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը :

Նա նաև տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանն էլ է հարցազրույց տվել և, ըստ էության, հաստատել իրենց ասածները:

«Առաջինն Արթուր Դանիելյանին հարվածել է Ալեն Սիմոնյանը, որից հետո տեղի է ունեցել Դանիելյանի կողմից ինքնապաշտպանություն: Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը հարվածել է, քանի որ իրեն հայհոյել են, բայց երեկ մենք տեսանք, որ անբարոյականի վաստակ էին ասում, ինքը ոչ ոքի չէր հարվածում: Այս պատմությունը դուք չեք մարսելու»,– ասաց Տեր-Նակալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում