Գործ ունենք վարչապետ Փաշինյանի՝ «սամասուդ» հասկացության հետ. Արսեն Բաբայան (տեսանյութ)

Գործ ունենք վարչապետ Փաշինյանի՝ «սամասուդ» հասկացության հետ. Արսեն Բաբայան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀիմնական տեղեկությունը ստացել եմ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից, ըստ որի՝ Արթուր Դանիելյանը նրան տվել է սեռական բնույթի հայհոյանք, որին ի պատասխան, նրան հարվածել են և ծեծկռտուք է սկսվել: այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը, որը Էրեբունի ԲԿ-ում հանդիպել էր «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ:

«Արթուր Դանիելյանենք եղել են երեքով, երկուսը բաժանել են, և դրա հետևանքով Արթուր Դանիելյանը ստացել է մարմնական վնասվածք: Այս պարագայում քրեական հետապնդում ացնկացնել Արթուրի նակտմամբ ինձ համար շատ կասկածելի է: Հայհոյանքը Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վիրավորանքի արարք է, իսկ դրան ի պատասխան՝ անձնին մարմնական վնասվածքներ պատճառելը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է: Հավանաբար, մենք գործ ունենք վարչապետ Փաշինյանի՝ «սամասուդ» հասկացության հետ: Ալեն Սիմոնյանը համարել է, որ ինքը կարող է հայհոյանքին պատասխանի սամասուդի միջոցով. դատարան դիմելու փոխարեն վիրավորանքից պաշտպանվելու համար նա որոշել է՝ կարող է հարվածներ հասցնել»,– ասաց Բաբայանը:

Դիտարկմանը՝ միգուցե Ալեն Սիմոնյանին բերման չեն ենթարկել, որովհետև անձեռնմխելիություն ունի, Բաբայանն ասաց. «Պատգամավորներն անձեռնմխելի են, նրանց կարելի է բերման ենթարկել միայն հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո, բայց ամեն դեպքում եթե հարուցվի քրեական գործ, իսկ իմ տեղեկություններով դեռևս հարուցված չէ, քրեական գործի շրջանակներում ձեռք բերված նյութերի, ապացույցների հիման վրա կարող են դիմել՝ ԱԺ Ալեն Սիմոնյանի նակտամբ քրեական հետապնդում անցկացնելու միջնորդությամբ: ԱԺ կողմից դրական քվեարկության արդյուքններով, իրավապահ մարմինները նրա նկատմամբ կարող են իրականացնել քրեական հետապնդում»:

Հիշեցնենք, որ Ժ փոխոսնակ Աալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել փողոցում, ինչի արդյունքում Դանիելյանը հոսպիտալացվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում