Հայտնի են դարձել առողջական լրջագույն խնդիրները, որոնք ամենայն հավանականությամբ ունի Կիմ Չեն Ընը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Մասնագետները խոսել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների ու այն մասին, թե որքանով են դրանք վտանգավոր վերջինիս կյանքի համար: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով 38 North-ին:
Մասնագետների խոսքերով, Կիմ Չեն Ընի առողջական խնդիրները ոչ առողջ ապրելակերպի արդյունք են: Դրանց մի մասն էլ նրան հասել է ժառանգաբար: Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրն ու պապը մահացել են սրտի կաթվածից: Նրա հայրը նաև ուղիղ կաթված է ստացել մահանալուց մի քանի տարի առաջ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի նաև Կիմ Չեն Ընը:
Բացի դրանից, հայտնի է, որ Կիմ Չեն Ընը խնդիրներ ունի ճարպակալության հետ: Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ նա առողջ սնունդ չի օգտագործում, զերծ չի մնում նաև ալկոհոլ օգտագործելուց, ծխում է և այլն: Այս ամենի արդյունքում նա նաև կարող է դիաբետ, արտերիալ ճնշում և խոլեստերինի բարձր մակարդակ ունենալ: Այս ամենը վատ ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա:
Ենթադրվում է, որ Կիմ Չեն Ընը լուրջ խնդիրներ ունի նաև նյարդերի հետ: Դա կարելի է նկատել նրանից, թե ինչպես է նա նստում և ինչպես է շարժվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում