AM | RU
USD
EUR
RUB

Փոփոխությունների համավարակը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրդեն մի քանի ամիս աշխարհն ապրում է այլ ռեժիմով։ Ինչպե՞ս կփոխվի երկրագնդի զարգացման վեկտորը համավարակի ավարտից հետո՝ ավելի տեխնոլոգիակա՞ն, բնապահպանակա՞ն, մարդակենտրո՞ն։ Այս հարցի պատասխանը պետք է լինի մարդկության ուշադրության կենտրոնում, բայց պետք չէ մոռանալ, որ հենց նույն մարդկությունն է ընտրելու այդ վեկտորի ուղղությունը, և այս հարցի պատասխանը պետք է փնտրել ներկայիս մարդու վարքագծում։

Ապագայի աշխարհը չեն ձևավորելու պետությունները, կորպորացիաները, վերազգային կազմակերպությունները։ Ապագայի աշխարհը ձևավորելու են մարդիկ, իսկ նշված ինստիտուտները նպաստելու են այդ աշխարհի առարկայացմանը, ուստի հնարավորությունների մասին խոսելիս պետք է նշել, որ աշխարհում բոլորը կհայտնվեն հավասար մրցակցային պայմաններում, ու կհաղթեն միայն նրանք, ովքեր առաջինը կկռահեն, թե ինչպիսի աշխարհում է պատրաստ կամ ուզում ապրել մարդկությունը։

Դեռ համավարակին նախորդող ժամանակահատվածում պարզ էր, որ փոփոխությունների ալիքն այլևս անհնար է կանգնեցնել։ Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը և դրանց ներդնումը ոչ միայն մեր առօրյայում, այլև հատկապես տնտեսական շղթայի այս կամ այն կարևորագույն հատվածներում ստիպում էր մարդուն մտածել սեփական անփոխարինելիության գաղափարի անկման մասին։ Վիրտուալ և իրական կյանքերը, կախված այդ երկուսից առանձին-առանձին եկող ինֆորմացիայից, շրջապատից, հնարավորություններից և տարատեսակ ազդակների ինտենսիվությունից, մարդու համար ստեղծեցին յուրատեսակ դուալիստական համակարգ, որտեղ մարդն այլևս չի կարող բացառել դրանցից որևէ մեկի գոյությունը։ Այս փակուղում հայտնված մարդու համար սկսեց իրական ժամանակի ընթացքը մի քանի անգամ արագանալ։ Վերջինս ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ ժամանակի զգացողությունը այս դուալիստական համակարգերից յուրաքնաչյուրում տարբեր է, և մարդն իրական ժամանակի տարբեր զգայական ծավալներ է վատնում այնտեղ, ինչից էլ առաջանում է ժամանակի արագության զգացողությունը։

Գիտության համար, ուղղակի կամ անուղղակի, խնդիր է առաջացել գտնել լուծումներ այս աշխարհների հնարավորինս համադրման և ապագայի աշխարհում գուցե հնարավոր լինի ընտրել ապրելու այս կամ այն համակարգը։ Անկախ կորոնավիրուսից՝ ապագայի աշխարհը արդեն իսկ ուրվագծվում էր։ Համավարակը արագացրեց դեպքերի ընթացքը և ստեղծեց լրացուցիչ հնարավություններ նոր երևույթների ի հայտ գալու համար, և այստեղ է, որ յուրահատուկ սահման է առաջանում համավարակից առաջ և նրանից հետո սպասվող ապագաների միջև։ Այս երկու աշխարհները տարբեր կլինեն ոչ միայն զգայական, տեխնիկական, այլ հատկապես բովանդակային առումներով։

Այս իրավիճակում փրկչի ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերին վերցրին պետությունները, քանզի, թե՛ քաղաքակիրթ աշխարհում, և թե՛ ոչ այնքան, չէր կարելի հույսը դնել մարդու, քաղաքացու ինքնագիտակցության վրա։ Պետությունները վերջին ամիսների ընթացքում հաղթեցին բոլորին՝ կորպորացիաներին, անհատներին, վերազգային կազմակերպություններին և ամենակարևորը՝ սեփական քաղաքացիներին։ Վախի և տագնապի տարածումը դարձել է պետությունների մենաշնորհը։ Ապագայի աշխարհում գուցե մարդկությունն իր ազատության իրավունքն արդեն զիջած կլինի հիվանդ չլինելու վախին։

Իհարկե, շատ իշխանություններ օգտագործում են պահը ի օգուտ իրենց՝ ընդունելով ոչ համաչափ որոշումներ, սակայն այդ քայլերը համաճարակի կանխարգելման աշխատանքների հետ որևէ աղերս չունեն, դրանք կապ չունեն նաև տնտեսական վիճակի բարելավման հետ։ Ամենամեծ խնդիրը պետությունների համար ոչ այնքան մարդկանց ամբողջական վերահսկողության մեխանիզմաների ներդնումն ու դրանց ներդաշնակեցումն է, որքան համատարած մեկուսացմանը զուգընթաց տնտեսության պարալիզացման կանխարգելումը։

Ապագայի աշխարհում, եթե ոչ աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժեր կմտցնի, ապա անկասկած առավել շահեկան դիրքում կհայտնվի այն պետությունը, որն առաջինը կհայտնաբերի վիրուսի դեմ պատվաստանյութը։ Ամեն դեպքում ինչ-որ ժամանակ հետո կավարտվի ամենինչ, և ապագայի աշխարհի մարդու կյանքում պետության դերը էականորեն ավելի մեծ կլինի, քան համավարակից առաջ էր։ Իրավիճակով պայմանավորված՝ աշխարհաքաղաքական բևեռների տեղաշարժերի, նոր բևեռների ձևավորման կամ ուժերի վերադասավորության հավանական տարբերակների մասին հնարավոր չէ ճիշտ կանխատեսումներ անել։ Մարդու կյանքում պետության դերի մեծացմանը զուգընթաց՝ պարզ է դառնում, որ ապագայի աշխարհում բևեռների ձևավորման գաղափարական առանցքը կրելու է հսկայական փոփոխությունները։ Ուժերի վերադասավորման կամայական փոփոխությունները, իհարկե, մեծ ազդեցություն կունենան, սակայն գաղափարական հենքի փոփոխությունները հիմնովին կփոխեն մարդկության զարգացման պատմության ընթացքը։

Մեկուսացված աշխարհում ակնառու դարձավ գլոբալիզացիան ոչ միայն դասագրքային, այլև իրական իմաստով։ Չինական Ուհանը, իտալական Լոմբարդիան կամ ամերիկյան Նյու Յորքը շատ հեռու կթվային մեզ մի քանի ամիս առաջ, իսկ հիմա պարզ է, որ քարտեզով տեսանելի հեռավորությունները իրական կապերը չեն արտացոլում, և որն ամենակարևորն է, Ուհանի, Լոմբարդիայի, Նյու Յորքի քաղաքացու և մեր զգացողությունները գրեթե նույնական են։ Ապագայում գլոբալիզացիայի արդիականության կամ, ընդհակառակը, պետությունների միմյանցից մեկուսացման տեսությունների կողմանակիցների բանավեճերը դեռ երկար կարող են շարունակվել, սակայն աշխարհն այլևս գրանցել է ինտեգրացման երբևէ եղած ամենամեծ խորությունը՝ զգացմունքների, զգացողությունների ինտեգրացիան կամ անվանեք այն ինչպես կուզեք։

Եվ ի վերջո պետք է արձանագրենք, որ այսօր՝ առավել քան երբևէ, անձերի և ինստիտուտների փոխարեն ժամանակն է կրում քաղաքակրթություններին կրթելու պատասխանատվությունը։

P.S. Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կարող է ունենալ մարդը համավարակի մասին՝ այն գոյություն ունի։ Մենք կարող ենք ինքնախաբեությամբ զբաղվել ինչպես ցանկանանք՝ հորինելով դավադրությունների մասին բազմապիսի տեսություններ՝ չիպավորում, Բիլ Գեյթս, Չինաստանստան, երկրի բնակչության թվի կրճատում վիրուսի միջոցով և այլն։ Վիրուսը գոյություն ունի, և այն սպառնում է յուրաքանչյուրիս։ Նրա՝ «բոլորինը լինելու» կենսաբանական հատկությունը, յուրօրինակ ցուցիչ է, թե տեխնիկապես որքան է մարդկությունը իրար հետ կապված, և, միևնույն ժամանակ, որքան է նրանում բացակայում բովանդակային ներդաշնակությունը։ Կորոնավիրուը վերջին համաճարակը չէ, որին պետք է դիմագրավի մարդկությունը, ավելին՝ համավարակի հաղթահարումից հետո մարդկությունը անպարտելի չի դառնալու։ Պահի կարևորությունը ընդգծվում է մարդկության կողմից բովանդակային ներդաշնակության ձևավորմամբ և ապագայի աշխարհում ավելի ուժեղ մարդկություն ունենալու հրամայականով։

Համազասպ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լրահոս
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan