Արցախում այսօր կորոնավիրուսից ապաքինված ևս մեկ հիվանդ դուրս կգրվի հիվանդանոցից

Արցախում այսօր կորոնավիրուսից ապաքինված ևս մեկ հիվանդ դուրս կգրվի հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության տեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում