Լեհաստանում գրանցվել է COVID-19-ի 13 հազարից ավելի դեպք

Լեհաստանում գրանցվել է COVID-19-ի 13 հազարից ավելի դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԼեհաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 13 հազարը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 228 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 13,105 հազար դեպք:

Նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 6 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է մահվան 650 դեպք:

Նշվում է, որ այս պահին երկրում հոսպիտալացված է 2,789 մարդ, կորոնավիրուսի հետ կապված 92.458-ը գտնվում են կարանտինում, վերականգնվել է 3949 հոգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում