Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Times.amԱպրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց։ Այս մասին տեղեկանում ենք ՊԲ պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր (8 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Հավելենք, որ նախորդ շաբաթվա համեմատ, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կրակոցների թիվը պակասել է։ Ապրիլի 19-25-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում