Տոկաևը դադարեցրել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները

Տոկաևը դադարեցրել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Aysor.amՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները, հայտնում է նրա մամուլի ծառայությունը:

Նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին արդյունավետ աշխատանքի համար։

Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո։

Դարիգա Նազարբաևան 2019 թվականի մարտին պաշտոնաթող եղած Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։

Դարիգա Նազարբաևան 2016թ.-ից եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր, պալատի խոսնակ է ընտրվել 2019 թվականի մարտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում