Իտալիայում կարանտինի թուլացում է սկսվել. 4.5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի
04/05/2020 15:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով մտցված սահմանափակումների առաջին թուլացումն ուժի մեջ է մտել: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 210 հազար դեպք, որից 29 հազարը՝ մահացու ելքով:
Սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, բարերը փակ կմնան:
Աշխատանքային գործունեության կվերադառնա ընդհանուր առմամբ 4.5 միլիոն մարդ, որոնք կօգտվեն հասարակական տրանսպորտից:
Մայիսի 3-ի տվյալով մեկ օրում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում