Վիրուսը հաղթահարվե՞ց..

Վիրուսը հաղթահարվե՞ց..

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Քաղաքացուն մեղավոր նշանակել չի կարելի։ Քաղաքացին, գուցե, բազմաթիվ մեղքեր ունի, բայց համաճարակի տարածումը նրա մեղքը չէ։

Սահմանադրությունը իշխանություններին օժտել է բազմաթիվ լծակներով՝ ընդհուպ օրինական ուժ գործադրելու մենաշնորհային իրավունքով։ Եթե պետության ներսում հայտարարված ԱԴ պայմաններում պետության ղեկավարությունը չի կարողացել ապահովել սահմանափակումների իրականացումը, դրա մեջ քաղաքացին ունի մեղքի բաժին, բայց ոչ ամենամեծը։

Սահմանափակումների վերացումը, անշուշտ, լավագույն լուծումը չէր։ Դա միակ լուծումն էր, որ մնացել էր՝ անլուրջ վերաբերմունքի, ոչ պրոֆեսիոնալ ճգնաժամային կառավարման արդյունքում։ Այս լուծումը միակն էր նաև, որովհետև նախորդ երկու ամիսներին գրանցած միակ «արդյունքը» տապալված տնտեսությունն է ու քաղաքացիների՝ ավելի բարդացած սոցիալական վիճակը։ Սա գուցեև միակ լուծումն էր, բայց այս լուծմանն անցնելուց առաջ պետք էր ակնկալել առնվազն պատասխանատու պաշտոնյաների հրաժարականներ։ Մնացածը պարզապես լիրիկա է։ Առողջ եղե՛ք։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում