Միխայիլ Միշուստինի ինքնազգացողությունը լավ է

Միխայիլ Միշուստինի ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Aysor.amՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը հիվանդացել է կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

Նրա խոսքով՝ Միշուստինը գտնվում է պետական բժշկական հաստատությունում՝ բժիշկների հսկողության տակ:

Նա նաև ասել է, որ Միշուստինը «հեռախոսով ակտիվորեն շփվում է գործընկերների հետ»:

Ապրիլի 30-ին Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է COVID-19:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում