Չփորձենք քողարկել այն ռիսկերը, որոնք պարունակում են Սերգեյ Լավրովի և Զաքիր Հասանովի հայտարարությունները. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Չփորձենք քողարկել այն ռիսկերը, որոնք պարունակում են Սերգեյ Լավրովի և Զաքիր Հասանովի հայտարարությունները. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Tert.amԿարողացե՛ք, տեղորոշել քաղաքացիներին: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից կորոնավիրոսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրերին:

«Կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան ծրագրերից օգտվել»,– ասաց նա:

Մասնավորապես, ուսանողներին աջակցության ծրագրի վերաբերյալ նա ասաց, որ այնպիսի բարձր մոգ են սահմանել, որ նման մոգ ունեցողը, այսպես թե այնպես, օգտվում էր զեղչերից:

«Հիմա ուզում եմ հասկանալ՝ ֆորսմաժորային իրավիճակը ուղիղ կապ ունի՞ ուսման առաջադիմության հետ, այսինքն՝ ով առաջադիմություն չունի, նշանակում է ուսման վարձի զեղչման խնդիր չունի՞»,– ասաց նա և կոչ արեց, վերանայել այս համակարգը, քանի որ սա անարդար մոտեցում է:

«Ես կարծում եմ, որ Սերգեյ Լավրովի և Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունները շատ լուրջ քննարկման պետք է արժանանան, որոնց համար ակնկալում ենք հանգամանալից պատասխան»,– ասաց նա և նշեց, որ առաջիկա օրերին իրենց խմբակցություն կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարարին և հարցեր կուղղեն:

«Եկեք կեղծ հայրենասիրությամբ, ոչ մի թիզ հող թշնամուն լոզունգներով չփորձենք քողարկել այն ռիսկերը, որոնք պարունակում են այդ հայտարարությունները»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում