Արգենտինայում բժշկական ինքնաթիռ է կործանվել

Արգենտինայում բժշկական ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Tert.amԱրգենտինայի Անդերի նախալեռներում գտնվող Էսքելի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Learjet 35 բժշկական ինքնաթիռը, որում երկու բժիշկ և երկու օդաչու է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Տրանսպորտի անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Learjet 35 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Անտոնիո Պարոդիի միջազգային օդանավակայանում:

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Հայտնի է, որ օդանավում գտնվողները պետք է սրտի հիվանդություն ունեցող երեքամյա երեխայի տեղափոխեին։

Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության հետևանքով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում