AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել. Անգլիայի փաստաբանների պալատի անդամ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Tert.amԱնգլիայի փաստաբանների պալատի անդամ, թագուհու փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

«Վստահ եմ՝ վաղ թե ուշ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակական կոպիտ խախտումները Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ներառվելու են ՄԻԵԴ-ի պրակտիկայում որպես ուղենիշային գործեր և նկարագրվելու են ակադեմիական գրքերում։ Այդ խախտումները մանրամասն ներկայացվել են թե՛ ՄԻԵԴ-ի գանգատներում, և թե՛ միջազգային կառուցներում, ինչպես նաև բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։ Կարող եմ ասել, որ խախտումներն իրենց ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ են՝ սկսած 300.1 հոդվածի իրավական որոշակիությունից և հետադարձության ուժից, մինչև արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Նույնիսկ այս տարվա ապրիլին հրապարակված իր տարեկան զեկույցում, ԵԽ-ի հանձնակատարը նշել է, որ «Մարտի-1»-ի գործի վարույթը պետք է իրականացվի իրավունքի գերակայության սկզբունքի, դատական իշխանության անկախության, թափանցիկության, արդար դատաքննության իրավունքի խիստ պահպանմամբ: Ավելին՝ նա կոչ էր արել, որ հանրային ելույթների ժամանակ քաղաքական գործիչները և կարծիք հայտնող անձինք խուսափեն թիրախավորող, պիտակավորող և զրպարտող խոսքից: Հայաստանի քաղաքական գործիչները պետք է ականջալուր լինեն այս կոչերին։

Բայց այսօր բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ ազդեցություն ունի և կարող է ունենալ համաճարակային բռնկումը: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում դատարանին անհապաղ կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ։ Դատավոր Դանիբեկյանի որոշումը պետք է նաև համահունչ լինի, ի թիվս այլնի, Եվրոպական կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներին (կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում)։

Տեղեկատվություն ունեմ, որ Հայաստանի դատախազությունը անհիմն մերժել է միջոցներ ձեռնարկել փոփոխելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը, որն, ըստ էության, կոպիտ խտրականության դրսևորում է՝ հաշվի առնելով, որ վերջերս, համաճարակով պայմանավորված, ազատությունից զրկված մի շարք անձանց խափանման միջոցը փոփոխվել է: Այսպիսով, տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքներ, ներառյալ՝ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը և թիվ 12-րդ արձանագրության կարգավորումները։

Իմիջիայլոց, ՄԻԵԴ-ը խտրականության արգելքի սկզբունքը զարգացրել է իր ուղենիշային գործերից մեկում, որի կողմ հենց Հայաստանն էր։ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտել է, որ «քաղաքական բազմակարծությունը, որը ենթադրում է քաղաքական բազմազան համոզմունքների և գործողությունների խաղաղ գոյակցություն, առանձնակի կարևորություն է ներկայացնում իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության գոյատևման համար, մինչդեռ քաղաքական տարակարծությունը ճնշելու, վերացնելու կամ դրանից խուսափելու կամ քաղաքական տարակարծություն ունեցող կամ այն բարձրաձայնող անձանց պատժելու նպատակով Պետության ներկայացուցիչների կողմից իրականացվող բռնության գործողությունները վտանգում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներն ու արժեքները»։ Դատարանը նաև նշել է, որ «պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն պետք է ստանձնեն. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում»:

Այսպիսով, մայիսի 8-ին կայանալիք նիստում դատավորը անհապաղ պետք է քննի և բավարարի խափանման միջոցի փոփոխության հարցը` երաշխավորելով Հայաստանի երկրորդ նախագահի` կոնվենցիոն իրավունքների լիաժեք և արդյունավետ իրացումը, առավել ևս արտակարգ դրության պայմանաններում»։

Լրահոս
Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan