Ֆրանցիսկոս պապի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ֆրանցիսկոս պապի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎատիկանում կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքն է արձանագրվել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամլո ծառայությանը, կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանցիսկոս պապի համար աշխատող մարդու մոտ:

Նշվում է, որ տվյալ անձնավորությունը մարտից ի վեր հեռակա կարգով է աշխատելիս եղել, այժմ էլ հսկողության տակ է գտնվում իր տանը:

Վատիկանն ունի 605 բնակիչ: Կորոնավիրուսի համավարակը փոխել է նաև այս անկախ քաղաք-պետության օրակարգը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը պատարագ է մատուցում դատարկ եկեղեցում, այդ թվում և Ծաղկազարդի և Զատկի պատարագները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում