Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին. մանրամասներ

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

«Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են»,- ասված է շտաբի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում