Պուտինը շնորհավորել է նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին մայիսի 9-ի առթիվ

Պուտինը շնորհավորել է նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին մայիսի 9-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը:

Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին: Նաև շնորհավորել է Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին:

Պուտինը նշել է, որ այս երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք իրենց քաջությամբ, նաև՝ թիկունքի աջակցությամբ, կարողացել են ջախջախել նացիզմը:

Պուտինը կոչ է արել ներկա սերունդների պահպանել հայրենիքի ազատությունը պաշտպանող անձանց հիշատակը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ սխրագործության ընդհանուր հիշողությունը կնպաստի երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում