Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում